BBC News-ը հայտնում է, որ Բրազիլիայի ԿԲ-ն հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել առևտրային բանկերի պահուստային նորմը, որպեսզի կրեդիտային հաստատությունները կարողանան ավելի ակտիվորեն վարկավորել երկրի տնտեսությունը: Այս կրճատումից ընդհանուր առմամբ կգոյանա 13 մլրդ դոլար:
Այս որոշումն ընդունվել է, քանզի Բրազիլիայի ՀՆԱ-ն վերջին մի քանի տարում շատ դանդաղ է աճում: 2010-ին, երբ նախագահի պաշտոնը ստանձնեց Դիլմա Ռուսսեֆը, աճը կազմում էր ՀՆԱ-յի 7,5%, նախորդ տարիներին նորից աճեց, բայց արդեն մինչև 2,5%-ով:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ բրազիլական տնտեսությանը 2014թ-ին նոր դանդաղում է սպասում՝ մինչև 1% աճ: Նման դանդաղ աճը ստիպում է կառավարությանը ինչ-որ բան ձեռնարկել աճը խթանելու համար:
Կարծիք կա, որ դանդաղ աճի պատճառը Բրազիլիայի՝ 2000-2010թ.թ.-ներին ակտիվացած, խիստ կախվածությունն է չինական տնտեսությունից: Վերոնշյալ ժամանակահատվածում Բրազիլիայից դեպի Չինաստան արտահանումն աճել է չորս անգամ:
2010թ-ից հետո Չինաստանը կրճատել է Բրազիլիայից ներմուծվող ապրանքների ծավալը, ինչն էլ վնասել է Բրազիլիայի տնտեսությանը: