Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) հետագայում կարող է ստեղծել միասնական արժույթ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Բեմբյա Խուլխաչիևը: Այս մասին հայտնում է «Ռոսիսկայա Գազետա»-ն:
«Այդ մարմինն անցնում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ազգային արժույթների օգտագործման ընդլայնմանը, սկսվել է վճարման միասնական համակարգի ստեղծման աշխատանքը: Այդ խնդիրների հաջող կատարման դեպքում կարող է միասնական արժույթի հարց բարձրացվել»,- «Ռոսիսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Խուլխաչիևը:
Խուլխաչիևի խոսքով՝ ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ձգտում է ԵՏՄ անդամ-երկրների միջև հաշվարկներում բառառապես նրանց ազգային արժույթների օգտագործմանը: Առայժմ հաշվարկներն արվում են մոտավորապես 50% ռուբլով, 40%՝ ԱՄՆ դոլարով, 8-9%՝ եվրոյով, մնացած արժույթներով՝ մոտ 1%: