Տնտեսություն 

Հայաստանում հացահատիկի բերքի ցուցանիշն այս տարի գերազանցում է նախորդ տարվա արդյունքներին

Հանրապետության տարածքում գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքներ։


ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2014թ. հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը  9,5 հազար հեկտարով։ Օգոստոսի 5-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով,  հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ՝ ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք։


Արարատի եւ Արմավիրի մարզերում կատարված հացահատիկային մշակաբույսերի 13600 հա ցանքատարածության վրա բերքահավաքը  գրեթե ավարտվել է, օպերատիվ տվյալներով ապահովելով համապատասխանաբար 44,3 եւ 38,8 ց/հա միջին բերքատվություն, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։


Հանրապետության մյուս մարզերում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։

Նույն շարքից