ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 9-ին կազմել է 409.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1,06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.00 դրամ (աճել է 0.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 689.46 դրամ (աճել է 0.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.31 դրամ (նվազել է 0.10 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 265.94 դրամ, ոսկին՝ 16,914.26 դրամ, պլատինը՝ 19,142.5 դրամ: