Տնտեսություն 

Ռուսաստանը արգելել է ուկրաինական տարանցիկ չվերթները Հայաստան

Ռուսաստանն արգելել է իր օդային տարածքով ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթները: Որոշման մասին կառավարության նիստին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:


«Եւս մեկ որոշում, որ ընդունվել է կառավարության կողմից. Խոսքը Ռուսաստանի օդային տարածքով մի շարք երկրներ ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ թռիչքների դադարեցման մասին է. Ադրբեջան, Վրաստան, Հայաստան Թուրքիա», - հայտարարել է Մեդվեդեւը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:


Վարչապետը նաեւ հայտարարել է, որ կառավարությունը մշակում է նաեւ արեւմտյան երկրների համար Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան թռիչքների համար օդային տարածքը արգելող միջացառումներ:


Ընդ որում, ԵՄ երկրների համար վերանայումը ողջ ծավալով կիրականացվի, իսկ ԱՄՆ-ի հետ կդադարեցվեն միայն անդրսիբիրյան երթուղիների օգտագործման հարցով բանակցությունները:

Նույն շարքից