Տնտեսություն 

Հայաստանում վարկառուները կարող են բողոքարկել «սեւ ցուցակում» հայտնվելը

Հայաստանի քաղաքացիները կարող են վարկային բյուրոյի գործողությունների դեմ բողոքել ֆինանսական համակարգի հաշտարարին: Օրենսդրությունում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել օգոստոսի 7-ին կայացած կառավարության նիստում:


Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը նախատեսում է, որ վարկային բյուրոների գործունեության դեմ բողոքները պետք է քննարկվել աշխատանքային 15 օրվա ընթացքում: Ֆինանսական այլ կազմակերպությունների՝ բանկերի, վարկավորման կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների դեմ բողոքները, ըստ գործող օրենքի, քննարկվում են աշխատանքային 10 օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ հաշտարարին բողոքներ կարող են ներկայացնել միայն ֆիզիկական անձինք:


Հիշեցնենք, որ Հայաստանում վարկավորման մեկ բյուրո է գործում (ACRA Credit Reporting), որտեղ ընդունվում են հաճախորդների վարկային պատմության մասին տեղեկությունները: Բացասական պատմությունն ազդում է ապագա վարկերի պայմանների վրա: Ելնելով այս հանգամանքից՝ քաղաքացիները հնարավորություն ունեն ստուգել, արդյո՞ք սխալմամբ են հայտնվել «սեւ ցուցակում»:

Նույն շարքից