Տնտեսություն 

Կառավարությունը եւս 915 մլն դրամ կհատկացնի ոռոգման համար

Հայաստանի կառավարությունը 915 մլն դրամ (2,2 մլն դոլար՝ խմբ.) կհատկացնի երաշտային շրջանների ոռոգման ջրի պոմպահեռացման ծախսերի համար: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, կառավարության նիստին հայտարարեց հանրապետության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը: Նրա խոսքով՝ 915 մլն-ից 400-ը կառանձնացվի Պետկոմիտեի պաշարներից, 515 մլն դրամը՝ կառավարության պահուստներից:  

                                                                                                                                                                                                 

Այդ գումարով կվճարվեն Ռանչպար եւ Մխչյան պոմպակայանների էլեկտրաէներգիայի ծախսերը Արարատյան դաշտի այն գյուղացիների համար, որոնց այս տարվա պակասության պատճառով ջուր չի հասնում:


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Արարատյան դաշտի 30-ից ավելի համայնքների ոռոգումը կազմակերպելու համար առաջարկեց փոփոխություն մտցնել  «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում` առավելագույն ջրբացթողումների քանակը 5 տարով հասցնելով 170 միլիոն խմ-ից 240 միլիոն խմ-ի: Սակայն հասարակության բողոքի արդյունքում Ազգային ժողովը օրենքում փոփոխություններն ընդունեց մեկ վերապահումով,` 5 տարի ժամկետը կրճատելով 1 տարով:

Նույն շարքից