ՌԴ Ներմուծման արգելքի արդյունքում ԵՄ-ի վնասները կարող են գնահատվել մինչեւ 12 մլրդ եվրո, հայտարարել է Մոսկվայում ԵՄ-ի դեսպան Վիգաուդաս Ուշացկասը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տրված հարցազրույցի ժամանակ:
«Մենք խոսում ենք զգալի գումարների մասին, մոտ 12 մլրդ արտահանման մասին: Մենք առարկայորեն չենք վերլուծել պատժամիջոցների օբյեկտ դարձած ապրանքները, սակայն դրանք կարող են հասնել 12 մլրդ եվրոյի», - ասել է Ուշացկասը:
Ավելի վաղ, Ռուսաստանի կառավարությունը մեկ տարով արգելել էր տավարի մսի, խոզի մսի, պտուղ-բանջարեղենային արտադրանքի, այսինքն՝ բանջարեղենի եւ մրգերի, մսի, թռչնի, ձկան, հումքի, կաթի եւ կաթնամթերքի ներմուծումը Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից եւ Նորվեգիայի թագավորությունից: