Առաջիկա 1-2 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումներ չեն սպասվում: Այդ մասին ասօր՝ Երևանի ՋԷԿ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով՝ այս տարի սակագինը անհրաժեշտ էր բարձրացնել, քանի որ երկրի էներգահամակարգում 27,6 մլրդ դոլարի պարտավորություն էր կուտակվել, ինչի հետ, սակայն, «Հայաստանի էլեկտրացանցերը» առնչություն չուներ:
Զարխարյանի հավաստմամբ, դրա պատճառները մի քանիսն են եղել. նախ, 2013թ. Հայաստանի ԱԷԿ-ը վերանորոգման պատճառով ծրագրվածից 88 օր ավել չի աշխատել, իսկ երաշտային տարվա պատճառով ՋԷԿ-երը ավելի քիչ էլեկտրականություն են արտադրել: Արդյունքում էժան էլեկտրաէներգիայի հոսքը նվազեցվել է: ՋԷԿ-երը 6,4%-ով ավելի քիչ են արտադրել, իսկ ԱԷԿ-ը մնացած ամիսներին լրացրել է արտադրությունը, ասաց նախարարը: