ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 8-ին կազմել է 411.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.59 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.51 դրամ (աճել է 2,62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 692.11 դրամ (աճել է 1.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.30 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 265.75 դրամ, ոսկին՝ 17,283.19 դրամ, պլատինը՝ 19,411.72 դրամ: