Տնտեսություն 

ՌԴ-ն Ղրիմում սպորտի զարգացման համար կներդնի 20 մլրդ. ռուբլի

Ղրիմի սպորտային ենթակառուցվածքները զարգացնելու համար կներդրվի 20 միլիարդ ռուբլի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին՝ հղում տալով Ղրիմի  նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսենովին: 


«Մենք ամբողջությամբ կազմել ենք ֆեդերալ նպատակային ծրագիրը, որի համաձայն Ղրիմում սպորտի զարգացման համար ՌԴ-ն կներդնի ավելի քան  20 միլիարդ ռուբլի մինչև  2020 թվականը», — հայտարարել է գործիչը: 


«Մեր խնդիրն է, որ պայմաններ ստեղծենք երիտասարդների համար, ովքեր ցանկանում են սպորտով զբաղվել, ինչպես նաև հավաքենք երեխաներին փողոցներից,  վատ սովորույթներից ազատենք նրանց: Վերջին քսանամյակում Ղրիմի սպորտային ենթակառուցվածքները հետընթաց են ապրել», — ընդգծել է Ակսենովը:  


Թերակղզու տրամադրության տակ կա երեք հիմնական մարզահամալիր՝ Սիմֆերոպոլում  «Լոկոմոտիվը», որը տեղավորում է մոտ 20 հազար մարդ, Յալթայում  «Ավանգարդը» և ալուշտինյան  «Սպարտակը», որոնք էլ կարող են ընդունել մինչև 3000 երկրպագու: 

Նույն շարքից