Միջազգային 

Ահաբեկիչների հայաբնակ Քեսաբը գրավելու բոլոր փորձերն ավարտվել են անհաջողությամբ

 

Ինչպես հաղորդում է  AnnaNews գործակալությունը, Լաթաքիա պրովինցիայում ահաբեկչական խմբավորումները փորձել են գրավել հայաբնակ Քեսաբ բնակավայրը, սակայն հանդիպելով կառավարական ուժերի դիմադրությանը ու տալով զգալի կորուստներ, նահանջել են:

 Սիրական հենակետերը հարձակման են ենթարկվել նաեւ Ֆուրոնլյոկի շրջանում, սակայն օդուժի հարվածներից հետո, ահաբեկիչները նահանջել են ելման դիրքերը:

 

Դեյր էր-Զոր պրովինցիայում գրոհայինները հարձակում են գործել ստրատեգիական նշանակություն ունեցող Ջեբալ Ալ-Սարդ բարձունքի ուղղությամբ, որի գրավումը հնարավորություն կընձեռեր նրանց գերիշխող դիրք դրավել ռազմակաան օդանավակայանի նկատմամբ:

Մարտից առաջ ահաբեկիչները կրկին դիմել են մահապարտ-շահիդի օգնությանը, սակայն կրելով մարդկային ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ՝ ստիպված են եղել նահանջել:

 

Նույն շարքից