Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավորներ Օլեգ Լյաշկոն ու Նեստոր Շուֆրիչը խորհրդարանում ծեծկռտուք են սարքել:
Ռադայի նիստի ընթացքում, Լյաշկոն անհարգալից արտահայտություններ է տեղացել Շուֆրիչի հասցեին, որից հետո երկուսը փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց:
Մի փոքր ավելի ուշ նրանք ընդհարում են հրահրել Արմատական ու ընդդիմադիր կուսակցությունների անդամների միջեւ, որոնք փորձել են բաժանել Լյաշկոյին ու Շուֆրիչին:
Իսկ դրան հաջորդել է նոր ծեծկռտում պատգամավորներ Իգոր Մոսիյչուկի ու վերոհիշյալ Շոըֆրիչի միջեւ:
Զոհեր ու վիրավորներ չկան: