Միջազգային 

Դաշնակիցների օդուժը 9 չվերթ է իրականացրել Ռաքքայի շրջանում՝ ԻՊ-ի հենակետերը վնասազերծելու նպատակով

Ինչպես հղորդում է  AnnaNews գործակալությունը, դաշնակիցների օդուժը 9 չվերթ է իրականացրել Ռաքքայի շրջանում՝ ԻՊ-ի հենակետերը վնասազերծելու նպատակով: Հորդանանյան ինքնաթիռի կործանումից հետո դադարեցված թռիչքները որոշ ժամանակ անց կրկին վերսկսվել են, բացի այդ գրոհայինների դեմ օգտագործվել են անօդաչու սարքեր:

 

Միրարժամանակ հորդանանյան իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որ ամեն հնարավոր բան կանեն՝ գերված օդաչուին ազատելու համար:

 

Ջիհադականները հրապարակել են իրենց մարդկային կորուստների մասին՝ ավելի քան 50 մարդ, սակայն դաշնակիցների օդուժի հարվածներից իրականում տուժել են մոտ 100 մարդ:

 

Դամասկոսի շրջանում մարտական հիմնական գործողությունները ծավալվում են արեւելյան Գութի շրջանում, որտեղ սիրական ավիացիան առնվազն 20 անգամ ռմբակոծել է ահաբեկիչների դիրքերը: Սակայն միարծամանակ ռազմական գործողությունների թատերաբեմից լքում են տեղի բնակիչները, որոնք անցնում են կառավարական զորքերի պահակակետերը:

Միարժամանակ շարունակվել է Ան-Նուսրա խմբավորման հենակետերի հրետակոծությունը սիրական ուժերի կողմից այս անգամ արդեն Զաբադայինի շրջանում:

 

Նույն շարքից