Միջազգային 

Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը

 Ադրբեջանի օրակարգում ԵՏՄ-ին անդամակցելու հարց չկա դրված: ТАСС–ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Ադրբեջանը պաշտոնական դիմում չի ստացել ԵՏՄ-ին անդամակցելու մասին, և Ադրբեջանի օրակարգում նման հարց չկա», - նախարարի խոսքը մեջբերում են տեղի ԶԼՄ-ները:

Մամեդյարովի խոսքով` իր երկիրը անկախ քաղաքականություն է վարում և քաղաքական, տնտեսական ու առևտրային կապերում նախապատվություն է տալիս երկկողմ ձևաչափին, ինչը լիովին արդարացնում է իրեն փոխշահավետ համագործակցության տեսանկյունից:

Նույն շարքից