Միջազգային 

Times թերթը «Տարվա մարդ» է ճանաչել Անգելա Մերկելին

Բրիտանական The Times թերթը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «Տարվա մարդ» է ճանաչել։ Ինչպես նշում է թերթը, Մերկելը «կին է, ով անհրաժեշտ է մեզ վտանգավոր տղամարդկանցով լի աշխարհում», փոխանցում է Газета-ն։

 

Այդ կոչումը Մերկելը ստացել է «եվրոպական կայունության պահպանման հարցում կենտրոնական դեր» ունենալու համար, նշվում է հոդվածում։

 

Կանցլերը դրսևորել է իրեն որպես «անփոխարինելի միջնորդ» շրջանում, երբ Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները բարդացել են «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր ամենավտանգավոր աշխարհաքաղաքական ճգնաժամի ընթացքում։

Նույն շարքից