Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ապստամբներին, ովքեր չեն հարձակվել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների վրա, կարող է համաներում շնորհվել, հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, գրում է «Взгляд»-ը:
«Պետք է միջոցներ սահմանվեն, որոնք կօգնեն այդ մարդկանց մեր կողմն անցնել համապատասխան ստուգմամբ, նրանց հնարավորություն և երաշխիքներ տալ, որ նրանք պատիժ չեն կրի, եթե չեն մասնակցել մեր զինված կազմավորումների վրա հարձակումներին, եթե պարզապես իրականացրել են պարեկային գործառույթներ, պահպանել են ռազմամթերքի պահեստները»,- ասել է նա հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ «հավանաբար, դա կարվի մոտ ժամանակներս»:
Դոնբասում հակամարտության մասնակիցների համաներումը Մինսկում սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի ստորագրած պայմանավորվածությունների գլխավոր կետերից մեկն է եղել: