Միջազգային 

ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների քննարկումը ՄԱԿ-ում «պատերազմի հայտարարում Է». Փենյան

ԿԺԴՀ-ն համարում Է, որ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքներին առնչվող իրադրության քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որն ԱԽ-ի օրակարգ Է մտցվել դրա մի խումբ անդամների կողմից, «պատերազմի հայտարարում Է» Փենյանին:


ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ Է մտցվել դեկտեմբերի 22-ին 15 անդամներից 10-ի (Ավստրալիա, Չիլի, Ինդոնեզիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Հարավային Կորեա, Ռուանդա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) պահանջով: Ռուսաստանը եւ Չինաստանը քվեարկել են Անվտանգության խորհրդում ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների քննարկման դեմ:  


Հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի հայտարարության մեջ, որը մեջբերում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, ասված Է, որ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքներին առնչվող իրադրության քննարկումը «լկտի մարտահրավեր եւ լուրջ սադրանք Է ԿԺԴՀ-ի փառապանծ սոցիալիստական համակարգի եւ բնակիչների դեմ, ինչպես նաեւ պատերազմի հայտարարում Է»:    


Նաեւ, Կոմիտեի կարծիքով՝ Հարավային Կորեայի նախագահ Փակ Կին Հեի կառավարությունը, որը պաշտպանել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում մարդու իրավունքների  քննարկման հարցի ընդգրկումը, «գործում Է որպես ԱՄՆ-ի խամաճիկ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից