Միջազգային 

Լուկաշենկոն տարվա քաղաքական գործիչ Է դարձել ըստ «Վեդոմոստի» թերթի վարկածի

«Վեդոմոստի» թերթը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել Է տարվա քաղաքական գործիչ: «Տարվա քաղաքական գործիչն Ալեքսանդր Լուկաշենկոն Է, որին Արեւմուտքում սիրում են անվանել «Եվրոպայի վերջին դիկտատոր», եւ որը սովորել Է արեւմտյան կոշտ պատժամիջոցների ներքո ապրել այն բանից դեռ շատ առաջ, երբ անսպասելիորեն համանման խնդիրների բախվեց Ռուսաստանը»,- գրում Է թերթը:


Ինչպես նշել Է «Վեդոմոստի»-ն, Բելառուսի նախագահը 2014 թվականին իրեն դրսեւորել Է որպես չափազանց հմուտ դիվանագետ եւ տնտեսավար: Ուկրաինայի հակամարտությունը Բելառուսին սպառնում Էր քաղաքական եւ տնտեսական անկայունությամբ, բայց Լուկաշենկոն կարողացավ իր համար  պոտենցիալ կերպով այդ աղետալի իրադրությունը շրջել հօգուտ պետության եւ իրեն՝ որպես քաղաքական գործչի:    

Հրատարակությունը նաեւ նշում Է, որ Կիեւի իրադարձությունների հենց ամենասկզբից Լուկաշենկոն զբաղեցրեց կշռադատված դիրքորոշում՝ հակամարտության կողմերից ոչ մեկին միանշանակ պաշտպանություն չհայտնելով:


Արդյունքում Մինսկը դարձավ խաղաղ կարգավորման գլխավոր հարթակը, մինսկյան ձեւաչափը՝ բոլոր շահագրգիռ կողերի խոստովանությամբ՝ միակ հնարավորը բանակցությունների շարունակման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից