Միջազգային 

2015թ. Ցեղասպանության հարցը լուծում չի ստանա. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտնել է, որ «Թուրքիան ու Հայաստանը չպետք է ակնկալեն, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի զանգվածային սպանության վերաբերյալ երկարատև վեճը եկող տարում լուծում կստանա»:

 

Ինչպես նշում է alarabiya.net-ը, Agence-France Presse լրատվական գործակալության հետ զրույցում  Մահչուփյանն ասել է, որ «2015թ. ծանր տարի է լինելու տեղի ունեցած ողբերգության 100- ամյակի և դրան հաջորդող իրադարձությունների առումով»:

 

«Կարծում եմ՝ այս տարի հնարավոր է խորհրդանշական քայլեր անել ու մտերիմ հարաբերություններ հաստատել: Սակայն քաղաքական ու պատմական հարցերի լուծումը կմնա եկող տարիներին, քանի որ այդպես ավելի լավ կլինի»,-ասել է խորհրդականը:

 

Աղբյուրը նկատում է, որ Մահչուփյանն այն քիչ հայերից է, ովքեր Թուրքիայում զբաղեցնում են կառավարական պաշտոններ: Խորհրդականը  նշել է, որ «ապագայի համար Թուրքիայի իշխանությունների գլխավոր նպատակներից է հարաբերություններ հաստատել Հայաստանի, ինչպես նաև բազմամիլիոնանոց հայ համայնքի հետ, որի ներկայացուցիչներից շատերն ատելություն են զգում Թուրքիայի հանդեպ»:

Նույն շարքից