Միջազգային 

Էրդողանն ընտրվել է «տարվա գրաքննիչ»

analitik.am

Հակասական եւ զավեշտալի հայտարարություններով հայտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այս տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց դառնալ «տարվա մարդ», սակայն, Time հանդեսն, այդուհանդերձ, նրան ընտրել է «տարվա գրաքննիչ»: Twitter-ում իր գրաքննության ձեռնարկումներով Էրդողանը տեղ է զբաղեցրել Time-ի ցուցակի առաջին տասնյակում:


Տարվա ընթացքում սոցիալական մամուլում աղմուկ հանած թեմաների 10 հոդվածանոց` Top 10 hashtags that started a conversation ցուցակում 8-րդ տեղում Time-ը տեղադրել է #TwitterisBlockedinTurkey («Թուրքիայում խոչընդոտվել է Twitter»-ը) վերնագիրը:

Այստեղ նշվում է, որ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը, ով գրաքննություն էր սահմանել Twitter-ի նկատմամբ, իր եւ կառավարության նկատմամբ ապօրինությունների վերաբերյալ պնդումներից հետո մարտին հետ կանգնեց Twitter-ը խոչընդոտելու ձեռնարկումներից:


Time-ը մեջբերել է Էրդողանի հետեւյալ խոսքը. «Ես դա չեմ արել միջազգային հանրության հակազդեցության տակ: Բոլորը կտեսնեն, թե ինչքան հզոր է Թուրքիայի Հանրապետությունը»:


Time նաեւ նշել է, որ Twitter-ի նկատմամբ արգելքը վերացրել է այն ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով նման գրաքննությունն անընդունելի էր համարել: «Արդյունքում, Twitter-ի արգելքը Թուրքիայում վերացվեց այդ երկրի Սահմանադրական դատարանի որոշմամբ, որն այդ մասին ընդունած վճռում նշել է, որ այն «ոտնահարում է արտահայտվելու ազատությունը»,-նշել է Time-ը:

Ըստ թուրքական մամուլի` անցնող տարվա ընթացքում Էրդողանը հանդես է եկել հետեւյալ հակասական եւ զավեշտալի հայտարություններով` «թուրքերենով գիտություն եւ փիլիսոփայություն չեք ստեղծի», «տղամարդիկ եւ կանայք չեն կարող հավասար իրավունքներ ունենալ», «ալկոհոլ խմող յուրաքանչյուրը հարբեցող է», «ծնելիության վերահսկողությունը դավաճանություն է», «աբորտը հանցագործություն է»,եւ ամենածիծաղելին` «Ամերիկան հայտնաբերել է ոչ թե Կոլումբոսը, այլ` թուրքերը»:

Նույն շարքից