Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 11-ին կազմել է 411.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:


Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.59 դրամ (աճել է 0.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 691.49 դրամ (նվազել է 0.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.40 դրամ (աճել է 0.10 դրամով):


Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 266.62 դրամ, ոսկին՝ 17,347.82 դրամ, պլատինը՝ 19,536.58 դրամ:

Նույն շարքից