Միջազգային 

Մոսկվան ակնկալում Է, որ Եվրամիության և ԵՏՄ-ի միջև շփումներ կսկսվեն

Աճում Է Եվրամիության հետաքրքրությունը եվրասիական տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ: Մոսկվան հուսով Է, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջեւ շփումներ կսկսվեն: Այդ մասին  տեսակամուրջի ընթացքում հայտարարել Է ԵՄ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

  

«Ինչ վերաբերում Է ԵՏՄ-ին, ապա վերջին տարիների ընթացքում, հենց որ հայտնվեց Մաքսային միությունը, մենք մեր եվրոպական գործընկերների առջեւ հարց դրեցինք մեր միավորումների եւ ղեկավար մարմինների միջեւ փոխգործակցության նպատակահարմարության, այնուհետեւ անհրաժեշտության, իսկ հետո Էլ ստիպողական անհրաժեշտության մասին»,-ասել Է նա:     

«Առաջին արձագանքը խիստ բացասական Էր, բայց այժմ իրադրությունը փոխվել Է,-շարունակել Է դիվանագետը:- ԵՄ-ում գիտակցել են, որ եվրասիական ինտեգրացումը լուրջ Է եւ երկար ժամանակով, հետաքրքրություն Է առաջացել ուղղակի շփումների նկատմամբ»: 


«Ճիշտ Է, հետաքրքրությանն առայժմ գործնական քայլեր գրեթե չեն հետեւել: Բայց հուսով ենք, որ երբ մեր գործընկերները դուրս գան Ծննդյան տոների թմրությունից, այդ շփումները կկայանան»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից