Ինչպես տեղեկացնում է AnnaNews գործակալությունը, ավելի վաղ ստացված տեղեկություններն այն մասին, որ ԻՊ-ի խմբավորումները ծրագրավորել են հարձակումներ գործել Լիբանանի սահմանապահ ուղեկալների ուղղությամբ, այսօր պաշտոնապես ճշտվել են:
Լիբանանի ու Սիրայի ռազմական հրամանատարությունը մարտական գործողությունների համատեղ ծրագիր է մշակել: Բացի այդ, Լիբանանի քրիստոնյաներն, որոնց բնակավայրերը տեղակայված են սահմանի երկյանքով, կազմավորել են մի քանի կամավորական գումարտակներ, որոք Հեզբոլահի մարտիկների հետ միասին կմասնակցեն մարտական գործողություններին:
Արեւելյան Գութում սիրական օդուժը մարտական թռիչքներ է իրականացրել իսլամականների դիրքերի ուղղությամբ:
Հալեպի պրովինցիայում Իսլամական ճակատի դրոշի ներքո են համախմբվել Ջեշ Ալ-Մուջահեդին, Ջեբհա Ալ-Ասալա ահաբեկչական խմբավորումներն, որոնք նպատակ են հետապնդում կասեցնել սիրական զորքերի առաջխաղացումը Հալեպի հյուսիսային մասում:
Հալեպում ահաբեկիչների հրթիռային ու ականանետային ռմբակոծությանն են ենթարկվել քրիստոնիաներով բնակեցված թաղամասերը, որի արդյունքում մահացել է մի կին, 15 մարդ ստացել հրազենային վնասվածքներ: Մարտերը շարունակվել են ողջ օրվա ընթացքում, սակայն ահաբեկիչներին չի հաջողվել ճեղքել կառավարական զորքերի պաշտպանական դիրքերը: Ավելի ուշ ռազմական գործողություններին միջամտել է սիրական օդուժն, որը առժամանակ զսպել է գրոհայիններին:
Ահաբեկիչները ռմբակոծության են ենթարկել նաեւ Հալեպի մոտակայքում գտնվող ու հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված մի քանի բնակավայրեր, որի հետեւանքով զոհվել են երկու դեռատի աղջնակ ու մեկ յոթնամյա տղա: