Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը , այսօր Նախարարների խորհրդի հետ ամփոփիչ ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ 2014թ.-ը երկրի համար եղել է բավականին դժվարին ու լի մարտահրավերներով:
Նախագահը հայտնել է, որ Ռուսաստանի համար տարին բավականին բարդ էր, սակայն կառավարությանն ընդհանուր առմամբ հաջողվեց հաղթահարել ծառացած խնդիրները:
Վերջում նա ավելացրել է, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը կարող է անցնել տնտեսության կառավարման մեխանիկական միջոցներին, երկիրը դժվարությունների է հանդիպել պարբերաբար ու արժանապատվորեն միշտ դուրս եկել անդունդից, ուստի՝ պետք է միայն աշխատել: