Միջազգային 

Սիրայում ահաբեկիչները գործի են դրել պայթուցիկ սարքավորում

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սիրիայի Ֆեյհա մայրուղում սիրական զինծառայողներին հաջողվել է կանգնեցնել ավտոմեքենա, որում եղել են ահաբեկիչ-շահիդներ: Գրոհայիններից մեկը՝ իջնելով մեքենայից գործի է դրել պայթուցիկ սարքավորումը, որի արդյունքում մահացել են նրան ընկերակցող ահաբեկիչները, իսկ մյուս ողջ մնացածներին լիկվիդացրել են սիրական զինվորները:

 

Դամասկոս-Հոմս մայրուղու երկյանքով ահաբեկչական խմբավորումները հարձակումներ են ձեռնարկել սիրական պահակակետերի ուղղությամբ, սակայն կառավարական զորքերը գործի են դրել ծանր հրետանին, որի արդյունքում թշնամու հենակետերը լռեցվել են:

Յարմուկի շրջանում իսլամականները կարողացել են գրավել քաղաքի կենտրոնական շրջանները, սակայն արյունալի մարտերից հետո հետ քաշվել ելման դիրքերը՝ տալով զգալի կորուստներ:Ալ –Կունեյտրա պրովինցիայի հարավ- արեւմուտքում գրոհայինները հարձակվել են սիրական զորքերի վրա: Սիրական կողմը մարտերում օգտագործել է ռազմական ուղղաթիռներ, որոնք մարտի ընթացքում դիպուկ հարվածներ են հասցրել հակառակորդի դիրքերին:

Նույն շարքից