Միջազգային 

Չինաստանը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին զբաղվել իր խնդիրներով ու չխառնվել մյուս երկրների գործերին

Ինչպես հաղորդում  է «Երրորդ համաշխարհային պատերազմ» ռազմա-վերլուծաբանայկան պորտալը Չինաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս զբաղվել սեփական երկրում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին ու այդ քողի տակ չխառնվել այլ երկրների ներքին խնդիրներին՝ իրեն վերապահելով հանդես գալ դատավորի դերում:

 

 

ԱՄՆ-ի պետքարտողար Ջոն Քերիի հայտարարությունը մեկնաբանելով՝ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը հայտարարել է, որ Չինաստանը օրինապաշտ երկիր է, ու առաջնորդվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները հարգելու սկզբունքով՝ միարժամանակ խորհուրդ տալով ԱՄՆ-ի ղեկավարությանը զերծ մնալ պատասխանատու հայտարարություններից եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները լուծել սեփական երկրում:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին կոչ էր արել ազատ արձակել Չինաստանում բանտարկությունում գտնվող քաղաքական գործիչներին այդ թվում Նոբելյան մրցանակակիր Լյու Սյոբոյին:

 

Նույն շարքից