Այս տարվա նոյեմբերին Սևանա լիճ բաց կթողնեն իշխանի նոր մանրաձկները: Այս մասին այսօրվա ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Ըստ նրա՝ նախարարությունը մանրաձուկը գնում է ձկնաբուծականտնտեսություններից, որոնք ընտրվում են մրցութային հիմունքներով:
Բնապահպանության նախարարը հավաստիացրեց, որ ծրագիրը բավականին հաջողված է և ցանկալի արդյունքներ է տալու: