«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանիղեկավար Նենադ Փեյջը խստորեն դատապարտել է Բաքվում ռադիոկայանի վրա կատարված հարձակումը: Նա Ադրբեջանի իշխանությանը մեղադրել է ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից վրեժ լուծելու մեջ: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Ըստ թերթի` Փեյջը հայտարարել է, որ «Ազատության» Բաքվի գրասենյակի վրա այսօր կատարված հարձակումը նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները:
«Երկրի ղեկավարության հրամանով իրագործված այդ քայլը «Ազատություն»ռադիոկայանը լռեցնելուն ուղղված ավազակության բաղկացուցիչ մասն է, անկախլրագրության համար ռադիոյից վրեժ լուծելու ձեռնարկում: Ադրբեջանի վարչակարգըբազմիցս աշխատել է լռեցնել մեզ: Սակայն, ադրբեջանական ժողովրդի ազատտեղեկատվություն ստանալն ապահովելու համար ստեղծված «Ազադլըգ»ռադիոկայանը երբեք չի դադարեցրել իր աշխատանքը, չի դադարեցնելու նաեւայսուհետեւ, եւ ապահովելու է ադրբեջանական ժողովրդի ելքը դեպի ազատտեղեկատվություն, շարունակելու է աշխատել լսարանի պահանջով լուրերիտարածման համար», - ասել է Նենադ Փեյջը:
Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության մի խումբ աշխատակիցներ այսօր ժամը 10:30-ին ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակ եւ խուզարկություն սկսել անցկացնել:
Գրասենյակում անջատվել են հեռախոսները, համակարգիչները եւ ինտերնետը: Աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ իրենց համակարգիչներին: Դատախազության աշխատակիցները բռնագրավել են գրասենյակի համակարգիչները, բոլոր փաստաթղթերը եւ գույքը:
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հաստատել է տեղեկությունը: Նա ասել է, որ խուզարկությունը կատարվում է Գլխավոր դատախազության Քննչական վարչության կողմից` հետաքննվող քրեական գործի շրջանակում: Սակայն, Սուլթանովը չի հստակեցրել, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը:
Ենթադրվում է, որ խոսքը տասնյակ հասարակական կազմակերպություններին առնչվող գործի մասին է, որոնք մեղադրվում են օտարեկրյա դրամաշնորհների նախագծերի իրացման ընթացքում «խարդախության, հարկերի վճարումից խուսափելու» մեջ: