Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնի ստեղծման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագրին, հայտնում է РИА Новости-ն։
Հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնը նախատեսվում է ստեղծել Կովկասյան տարածաշրջանում արտակարգ իրավիճակների վերացմանը նպաստելու համար։ Կենտրոնը կփոխգործակցի ՄԱԿ-ի, Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների հետ։
«Հաստատել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համաձայնագիրը՝ ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման մասին»,- նշվում է փաստաթղթում։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարված է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարել և համաձայնագիր ստորագրել կառավարության անունից։