Միջազգային 

Երկիրը չի ներքաշվի ուկրաինական հակամարտության մեջ. Վրաստանի նախագահ

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «շատ վտանգավոր» է անվանել Վրաստանի ներքաշվելն ուկրաինական հակամարտության մեջ և հայտարարել է, որ «բոլոր մյուս նախաձեռնություններն» այդ ուղղությամբ առանձին մարդկանց նախաձեռնություններ են, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Իմ վերաբերմունքը տվյալ հարցին հետևյալն է՝ վրացական կողմն աջակցել է Ուկրաինային հումանիտար և քաղաքական տեսանկյունից։ Դա այն է, ինչ մենք պետք է անեինք։ Վրաստանի միանալը ռազմական թեմատիկային շատ վտանգավոր է, հետևաբար՝ մյուս բոլոր նախաձեռնությունները, որոնք իրականացվում են այդ ուղղությամբ, անհատների նախաձեռնություն են»,- հայտարարել է Մարգվելաշվիլին։

 

Նրա խոսքով՝ Վրաստանն իրեն ճիշտ է պահել Ուկրաինայի հանդեպ և աջակցել է նրան ավելի շատ, քան շատ այլ պետություններ։

 

Իր հերթին երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է ցուցաբերել Ուկրաինային ցանկացած հումանիտար, սակայն ոչ ռազմական օգնություն։

 

Երկրի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն նույնպես պատասխանել է ուկրաինական հակամարտության մասին հարցին՝ նշելով, որ Վրաստանը չպետք է մասնակցի զինված հակամարտություններին։

Նույն շարքից