Միջազգային 

Տաջիկստանն ու Ուզբեկստանը կարող են ԵՏՄ մտնել արդեն 2015-ին

analitik.am

Տաջիկստանը կարող է Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) մտնել արդեն 2015 թվականին։ Այդ մասին ասել է սենատոր, միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը, հայտնում է gazeta.ru-ն։

 

«Տաջիկստանը մեր ակտիվ գործընկերն է ՀԱՊԿ-ի շրջանակում, նա աշխատում է ազատ առևտրի գոտու շրջանակում ամբողջական ծավալով։ Եվ ես կարծում եմ, որ օբյեկտիվորեն այն արդեն պետք է մոտենա ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը»,- ասել է Մորոզովը։

 

Նրա խոսքով՝  2015-ին ԵՏՄ-ի անդամ կարող է դառնալ նաև Ուզբեկստանը։

 

Մորոզովն ընդգծել է, որ միասնական տնտեսական տարածքը, որը ստեղծվում է ԵՏՄ-ի շրջանակում, գրավիչ է դարձել այլ պետությունների համար, որոնք չունեն Ռուսաստանի հետ ընդհանուր սահման։

 

Նա նաև ընդգծել է, որ ԵՏՄ-ն ռուսական տնտեսությունն ավելի բարձր մակարդակի է հանում։

 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների համար։

 

ԵՏՄ ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա մայիսին, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից։ 2015-ից կառույցին կանդամակցի նաև Հայաստանը։

Նույն շարքից