Միջազգային 

Հյուսիսային Կորեայում Բարաք Օբամային անվանել են «արևադարձային անտառում ապրող կապիկ»

analitik.am

Հյուսիսային Կորեայի Պաշտպանության հարցերով ազգային կոմիտեի ներկայացուցիչները կտրուկ ռասիստական վիրավորանքներ են հնչեցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին՝ հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Վիրավորանքները հնչել են կասկածների հետ միասին, որ հենց ամերիկացիներն են մեղավոր համացանցին հասանելիությունը սահմանափակելու համար, որ կորեացիները զգացել են բոլորովին վերջերս:

«Օբաման միշտ անխոհեմ է եղել իր խոսքերում և արարքներում՝ ինչպես կապիկը՝ արևադարձային անտառում»,- ասել է գերատեսչության մամլո քարտուղարը, որը ցանկացել է անանուն մնալ:

Իսկ Associated Press-ը նշում է, որ հենց Օբաման է կանգնած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին սկանդալային «Հարցազրույց» ֆիլմի թողարկման հետևում:

Reuters գործակալությունն էլ ևս մեկ խոսք է մեջբերում, որը վերագրվում է Հյուսիսային Կորեայի Պաշտպանության հարցերով ազգային կոմիտեի աշխատակցին. «ԱՄՆ-ը՝ հսկայական և առանց ամոթի զգացումի՝ ինչպես պահմտոցի խաղացող փսլնքոտներ, խախտել է մեր երկրի գլխավոր ԶԼՄ-ների կայքերի աշխատանքը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ օրերս Հյուսիսային Կորեայում համացանցի հասանելիությունն արգելափակվել է ցանցահենների DDoS հզոր հարձակումից հետո: Դա համընկել է Բարաք Օբամայի ելույթի հետ, որը Հյուսիսային Կորեային մեղադրել է «Հարցազրույց» ֆիլմը նկարահանած Sony Pictures ստուդիայի սերվերները կոտրելու մեջ:

Նույն շարքից