Միջազգային 

ԻՊ-ի շարքերը լքել են 15 չեչեն գրոհայիններ

analitik.am

Ինչպես հաղորդում է AnnaNews գործակալությունը, Դեյր էր-Զոր պրովինցիայում գտնվող ու գրոհայինների վերահսկողության տակ գտնվող օդանավակայանի մոտակայքում ծավալված արյունալի մարտերից հետո, անհարկի կորուստներից խուսափելու նպատակով, սիրական ուժերը նահանջել են կարեւոր նշանակություն ունեցող բարձունքից, որը պարբերաբար գտնվում էր ԻՊ-ի գրոհայինների կրակի տակ:

 

Իսլամականները փորձել են դիրքավորվել բարձունքում, սակայն սիրական ուժերը զենքի բոլոր տեսակներից կրակահերթ են սկսել, որի արդյունքում գրանցվել է իսկական սպանդ: Գրոհայինները կրելով ծանր կորուստներ այդպես էլ չեն կարողանում մոտենալ բարձունքին:

 

ԻՊ-ի գրոհայինների կողմից Ջաֆրի շրջանում մահապատժի են ենթարկվել եւս 4 մարդ, որի արդյունքում մարտեր են սկսվել տեղի բնակչության ու իսլամականների միջեւ:

Միարժամանակ Ռաքքա քաղաքի մոտ տեղակայված ԻՊ-ի ճամբարից փախուստի են դիմել 15 չեչեն գրոհայիններ, որոնք հայտարարվել են դասալիքներ ու որոնց նկատմամբ հետախուզում է հայտարավել: Որոշ տվյալների համաձայն չեչեն գրոհայիններն արդեն հատել են սահմանը ու գտնվում են Թուրքիայի տարածքում: Մինչ այդ եւս 16 օտարեկրյա գրոհայիններ լքել էին իրենց դիրքերը ու փախել Թուրքիա:

 

Նույն շարքից