Միջազգային 

Մաքեյն. Իրաքին պետք չէ դաշնակիցների ցամաքային ռազմական գործողություններն ԻՊ- դեմ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իսլամական պետության դեմ պայքարում Իրաքին անհրաժեշտ չեն դաշնակիցների ռազմական ցամաքային գործողությունների իրագործումը:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ը սենատոր Ջոն Մաքեյը, նշելով, որ Իրաքի ղեկավրությունը վարչապետ Ալ-Աբադիի գլխավորությամբ զգալի հաջողությունների է հասել տնտեսության ու երկրի անվանգության բնագավառներում:

Իրաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մաքեյնը հանդիպումներ է ունեցել Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի ընթացքում նպատակ է դրվել դաշնակիցների կողմից հյուսիսային շրձաններում բնակվող սունի մահմեդականների զինումը՝ պարտիզանական պայքար ծավալելու նպատակով:

Միարժամանակ իրաքյան կողմը դիմել է ԱՄՆ-ը իշխանություններին սունի ցեղերին հասցեագրված զենքը նախ տրամադրել կառավարությանը, որպեսզի այն չընկնի ահաբեկիչների ձեռքը:

Հիշեցնենք, որ իրաքյան 250 հազարանոց բանակը մարտունակ չգտնվեց, որի արդյունքում ահաբեկիչները գրավեցին երկրի տարածքի մեծ մասը:

Վերջերս ձեւավորված կառավարությունը թշնամուն դիմակայելու համար որոշում է ընդունել հիմնականում սունիներից բաղկացած ազգային գվարդիա՝ այսպիսով աստիճանաբար լուծարելով կրոնական միտումներով ճահճացած իրաքյան բանակը:

 

Նույն շարքից