Միջազգային 

Հորդանանը, Քուվեյթն ու Արաբական միացյալ էմիրությունները պատրաստ են անվճար զինել իրաքյան բանակը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Հորդանան, Քուվեյթ ու ԱՄԷ-ն այցելած իրաքյան էմիսարները ստացել են այդ երկրների երաշխավորությունը՝ առանց փոխհատուցման իրաքյան բանակը զինելու վերաբերյալ:

 

Այդ մասին հայտնել է Իրաքի անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Մաջիդ Ալ-Գարաունին, ով հայտնել է, որ նախօրոք դիմել էին այդ երկրներին զինված օգնություն տրամադրելու համար, ուստի նրանք չեն մերժել մեր խնդրանքը:

 

Նա նշել է, որ օգնությունը առանց փոխհատուցման կլինի, հիմնական նպատակը ահագնացող ահաբեկչական խմբավորումների դեմ արդյունավետ պայքարն է, որում շահագրգռված են նաեւ հարեւան երկրները:

 

 

 

 

Նույն շարքից