Միջազգային 

Սիրական ուժերը լիկվիդացրել են Համազ խմբավորման հրամանատարներից մեկին

analitik.am

 

Ինչպես հաղորդում է AnnaNews գործակալությունը, Սիրայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում, մասնավորապես պաղեստինյան փախստականների ճամբարի մոտակայքից ահաբեկչական խմբավորումները հարձակումներ են գործել պաղեստինյան կամավորների ու կառավարական զորքերի դեմ: Մարտերը ընգրկվել են մի շարք արվարձաններում, թշնամին օգտագործել է ծանր հրետանի ու հրթիռներ:

 

Սիրայի օդուժը ստիպված է եղել հարվածներ հասցնել Դամասկոսի արվարձաններում գտնվող գրոհայինների հենակետները լռեցնելու համար: Արդյունքում ահաբեկիչները նահանջել են մարտի դաշտում թողնելով դիակներ, սպանվել է Համազ խմբավորման ակտիվ հրամանատարներից մեկը՝ Գուամ Աբու-Նիդելը, շարքից հանվել է նաեւ մեկ հրթիռային համակարգ:

Միարժամանակ սիրական օդուժի ու հրետանու կողմից հրետակոծվել են Հաջար Ալ-Ասադ շրջանում գտնվող ԻՊ-ի խմբավորման գրոհայինները:

Աշ-Ալ-Վարվառ շրջանում գրոհայինների տեղադրած ականների պայթյունից հետո վիրավորվել է 4 խաղաղ բնակիչ:

Արեւելյան Գութում սիրական ավիացիան ավելի քան 25 անգամ հրթիռակոծել է գրոհայինների դիրքերը, սակայն ահաբեկիչների դիպուկահարին հաջողվել է սպանել բեռնատարի վարորդին:

Նույն շարքից