Միջազգային 

Հալեպի պրովինցիայում շարունակվում են դիրքային մարտերը

analitik.am

Ինչպես հաղորդում է AnnaNews գործակալությունը, Սիրայի Կալյամունի շրջանում ոչնչացվել է ավելի քան 25 իսլամականներ ու շարքից հանվել նրանց 4 ռազմական մեքենաները: Սիրական ուժերը հրթիռային ռմբակոծության են ենթարկել Լիբանանի սահմանը խախտող ԻՊ-ի գրոհայիններին, իս Ասալի Բարդ բարձունքի շրջանում լիկվիդացվել է գրոհայինների պարագլուխներից մեկը, որը նախկինում եղել է սիրական զինված ուժերի հրամանատար:

 

Զաբադայինի շրջանի արեւմտյան շրջաններում սիրական ավիացիան հրետակոծել է իսլամականների դիրքերը, որի արդյունքում սպանվել է ՒՊ-ի հայտնի պարագլուխներից մեկը՝ ազգությամբ չեչեն Լիվա Շուխադ Իսլամը:

 

Հալեպի պրովինցիայում շարունակվում են դիրքային մարտերը, իսկ Այ-Արաբ քաղաքում քրդական աշխարհազորայիններին հաջողվել է քաղաքի քաղաքապետարանի տարածքից հետ շպրտել գրոհայիններին, որոնց հաջողվել էր գրավել այն:

Միարժամանակ սիրական ավիացիան հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիքերին Էլ-Բաբ քաղաքի մոտ, որտեղ իսլամականները տվել են ավելի քան 50 զոհ, իսկ 170-ը՝ վիրավորվել են:

Սիրական ուժերը հրետակոծել են նաեւ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Աբու-Դուխուր ռազմական օդանավակայանը , ինչպես նաեւ Իդլիբի հարավային շրջանները:

Նույն շարքից