Միջազգային 

Ահաբեկիչները հարձակումներ են իրականացրել Լաթաքիայի շրջանում

analitik.am

Ինչպես հաղորդում է  ANNA-News գործակալությունը, Սիրայի Լաթաքիա պրովինցիայում շարունակվում են արյունալի մարտերը սիրական կառավարական զորքերի ու իսլամական ահաբեկիճների միջեւ: Գրոհայինները իրենց հարձակումը սկսել են Սալմի ու Ալ-Աքրադ շրջաններց ու փորձ արել գրավել Լաթաքիայի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները: Եղանակային անբարենպաստ պայմանների ու մառախուղի ներքո սիրական ուժերին հաջողվել է հետ մղել նրանց գրոհները՝ պատճառելով զգալի կորուստներ:

 

Ավելի վաղ ԻՊ-ի կողմից գերված հորդանանյան օդաչուի ազատ արձակման համար գրոհայինները պահանջել են բանտից ազատել 2005 թ-ին հյուրանոցում ահաբեկչություն իրականացրած Սարջիֆ Ալ-Ռիշավիին ու ԻՊ-ի խմբավորման իսլամական Զայիդ Ալ-Քարբոլուն:

 

Միարժամանակ սիրական ավիացիան ու հրետանին հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին Ռաքքայի շրջանում: Մարտերը շարունակվել են նաեւ Դարա պրովինցիայում, որտեղ սիրիական ավիացիան շուրջ 20 անգամ հարվածել է գրոհայինների դիրքերին:

 

Նույն շարքից