Միջազգային 

ՆԱՏՕ-ի քարտուղարը խոստացել է շարունակել Աղվանստանին ցուցաբերվող օգնությունը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Աղվանստանի անվտանգության ողջ պատասխանատվությունը դրվում է աղվանական 350 հազարանոց բանակի ու ոստիկանական ուժերի վերահսկողության տակ:

 

Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, նշելով, որ ՆԱՏՕ-ն ու դաշնակիցները շարունակելու են օգնել ու օժանդակել աղվանական կառավարությանն ու զինվորականներին, մասնակցելու է ազգային բանակի վարժեցմանն ու սպառազինությանը:

 

Նրա խոսքերով ալյանսը հարաբերությունների նոր էջ է բացում Աղվանստանի հետ ու խոստանում, այսպես կոչված Վճռական օժանդակություն ծրագրի շրջանակներում Աղվանստան ուղարկել 12 հազար զինծառայողներ ու մասնագետներ, որոնք հիմնականում կզբաղվեն աղվանական զինվորականների ու մասնագետների վերապատրաստությամբ:

 

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով ՆԱՏՕ-ն Աղվանստանում գտնվելու վերջին հինգ տարիների ընթացքում տվել է 3485 սպանված ու անհետ կորած:

Նույն շարքից