Միջազգային 

Նախկին դարպասապահը համալրել է ԻՊ-ի շարքերը

analitik.am

Ինչպես հաղորդում է  ANNA-News գործակալությունը, Հոմս պրովինցիայում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում, սիրական կառավարական ուժերին հաջողվել է Ջեբալ Աշ-Շամարիայի շրջանում գրավել երեք բնակավայրեր:

 

Նախկինում Սիրական ազատ բանակի շարքերում մարտնչող Աբդել Բասեթ Սարուտոմը իր 100 համախոհների հետ միասին հավատարմության երդում է տվել ԻՊ-ի պարագլուխ Ալ-Բաղդաղիին: Ավելի վաղ դաշտային այս հրամանարը համարվում էր մահացած, սակայն անսպասելի վերակենդանացումից հետո պարզվել է, որ նախքան ահաբեկիչներին հարելը եղել է երկրի ֆուտբոլի հավաքականի անդամ ու ակումբային նախկին դարպասապահ:

 

Միաժամանակ, Համա պրովինցիայում իրականացված գործողությունների արդյունքում սիրական ուժերի կազմակերպած ծուղակն են ընկել ԻՊ-ի գրոհայինները: Արդյունքում բռնագրավվել է մեծ քանակությամբ զինամթերք ու հրթիռային համակարգեր:

 

Ռազմական գործողություններ են ծավալվել նաեւ Շեյխ Միսկին քաղաքում, որտեղ կառավարական ուժերին հաջողվել է գրավել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները: 

Նույն շարքից