Միջազգային 

Մերկելը Ռուսաստանին սպառնացել է տնտեսական արհավիքով

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանին առաջիկայում սպասվում են տնտեսական ու քաղաքական արհավիրքներ, եթե վերջինս չհրաժարվի Ուկրաինայի նկատմամբ բռնած դիրքից:

Մասնավորապես նա նշել է, որ եթե Ռուսաստանը այսուհետ շարունակի գործել նույնատիպ, ապա արհավիրք է սպասվում ոչ միայն Ուկրաինային, այլ դրանով նա կասկածի տակ է դնելու Եվրամիության հետ բնականոն հարաբերություններն, ինչի հետեւանքով կրելու է տնտեսական ու քաղաքական կրախ:

Նրա կարծիքով, Ռուսաստանն իր դիրքորոշմամբ վտանգում է միջազգային անվտանգությունն ու պայքարի ընթացքում օգտագործում Ուկրաինայի թուլությունը, ինչպես նաեւ սպառնում վերջինիս տերիտորիալ ամբողջականությանը:

 

 

 

 

Նույն շարքից