Միջազգային 

ՄԱԿ-ը զգուշացրել է Լիբիայում լայնածավալ պատերազմի սկսման վտանգի մասին

analitik.am

ՄԱԿ-ը քննադատել է կիրակի Լիբիայում իրականացված հերթական ավիահարվածները` զգուշացնելով երկրում լայնածավալ քաղաքացիական պատերազմի սկսման վտանգի մասին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լիբիային աջակցելու հարցերով ՄԱԿ-ի առաքելության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հրթիռային հարվածներին ենթարկվել է Միսուրաթ քաղաքի տարածքը:

 

«ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին աշխատել իրավիճակի թուլացման ուղղությամբ և համարձակ քայլեր ձեռնարկել բռնության այդ շրջանը հաղթահարելու համար, որը շարունակվելու դեպքում երկիրը կհանգեցնի քաոսի և լայնածավալ պատերազմի»,- ասվում է հաղորդագրությունում:

 

ՄԱԿ-ի առաքելությունում նշել են նաև, որ նրանք, ովքեր դրդում են հակամարտության կողմերին շարունակել ռազմական գործողությունները և ակտիվորեն խոչընդոտում են ճգնաժամի` համաձայնեցված քաղաքական կարգավորմանը, խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:

Նույն շարքից