Միջազգային 

Խորվաթիայի նախագահին կընտրեն 2-րդ փուլի ընթացքում

analitik.am

Խորվաթիայում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների 1-ին փուլում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել բավականաչափ քանակությամբ ձայն հավաքել հաղթանակի համար, այդ մասին վկայում են Պետական ընտրական հանձնաժողովի տվյալները, փոխանցում է Интерфакс-ը:

 

Ձայների 98,3%-ի հաշվարկի արդյունքում պետության գործող նախագահ Իվո Յոսիպովիչը հավաքել է 38,5% ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Քոլինդա Գրաբար-Կիտարովիչը` 37,1%:

 

Այդպիսով՝ գլխավոր թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 50% գումարած մեկ ձայնը` առաջին փուլում հաղթելու համար:

 

Երկրի նախագահը կընտրվի ընտրությունների 2-րդ փուլում, որը նշանակված է 2015թ. հունվարի 11-ին:

Նույն շարքից