Միջազգային 

Չեչեն կամավորները պատրաստ են ծառայել Պուտինին. Կադիրով

analitik.am

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չեչեն կամավորականները պատրաստ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կամավոր հատուկ ստորաբաժանում ստեղծել. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Այդ մասին նա հայտարարել է Գրոզնիի մարզադաշտում՝ 20 հազար կամավորականների առաջ, որոնք ռազմական պատրաստվածություն են անցել:

«Արդեն տասնհինգ տարի Պուտինն օգնում է մեր ժողովրդին: Այժմ մենք, իսկ մենք տասնյակ հազարներով ենք, հատուկ պատրաստություն ենք անցել և պատրաստ ենք կամավորականներ դառնալ Ռուսաստանի ազգային առաջնորդ, գերագույն գլխավոր հրամանատարի համար, և պաշտպանել Ռուսաստանը, նրա կայունությունը, սահմանները, և կատարել ցանկացած բարդության մարտական առաջադրանք»,- հայտարարել է նա Գրոզնիում:

Կադիրովն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ են հայտարարել և փորձում են երկրում քաոս, զանգվածային անկարգություններ ու խուճապ իրականացնել:

«Ռուսաստանի ժողովուրդը միավորվել է իր առաջնորդ Վլադիմիր Պուտինի կողքին, իսկ չեչեն ժողովուրդը այդ միասնության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում»,- ասել է Չեչնիայի առաջնորդը:

 

Նույն շարքից