Միջազգային 

Բելառուսը որոշել է 2 պատվավոր հյուպատոսություն բացել ԱՄՆ-ում

analitik.am

Բելառուսի իշխանություններն առաջին անգամ որոշել են 2 պատվավոր հյուպատոսություն բացել ԱՄՆ-ի տարածքում: Նրանցից մեկը կգործի Ֆլորիդա նահանգում, մյուսը` Տեխասում, РИА Новости-ին հայտնել է Ֆլորիդայում Բելառուսի պատվո հյուպատոս Միխայիլ Մորգուլիսը:

 

Նրա խոսքով`Բելառուսի ԱԳՆ-ի ղեկավարի հրամանը ստորագրվել է մի քանի շաբաթ առաջ: Այժմ տվյալ որոշումը պետք է հաստատվի ԱՄՆ Պետդեպի կողմից: Սպասվում է, որ դա տեղի կունենա Ամանորից հետո:

 

«Մենք պետք է փորձենք բացահայտել Բելառուսն ԱՄՆ-ում, որի մասին այստեղ քչերը գիտեն»,- բացատրել է Մորգուլիսը:

 

Նա Բելառուսը կարևոր երկիր է համարում, որը յուրահատուկ կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև:

Նույն շարքից