Միջազգային 

Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանից բացատրություն է պահանջում

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակվելն Ադրբեջանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ հերթական անհանգստությունն է առաջացրել:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական contact.az կայքը, այդ մասին ասված է Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

 

«Եվրոպայի խորհուրդն այդ գործողությունների վերաբերյալ իրավական բացատրություն կպահանջի Ադրբեջանի կառավարությունից»,-ասված է կառույցի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նույն շարքից