Միջազգային 

ԻՊ-ի գրոհայինները սպանել են տուն վերադառնալ ցանկացող 116 վարձու օտարերկրացու

analitik.am

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները վերջին վեց ամսվա ընթացքում սպանել են 1.175 խաղաղ բնակչի և 116 վարձու օտարերկրացու, ովքեր ցանկացել են տուն վերադառնալ, հայտնում է Взгляд-ը` հղում անելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին:

 

Կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուրահմանը հայտնել է, որ սպանված 930 քաղաքացիական անձինք եղել են Արևելյան Սիրիայից սուննիական մուսուլմանական համայնքի անդամներ:

 

116 արտասահմանցի գրոհայինները, ովքեր միացել էին ԻՊ-ին, սակայն ավելի ուշ ցանկացել հայրենիք վերադառնալ, մահապատժի են ենթարկվել Սիրիայում նոյեմբերին: Եվս 4 վարձու գրոհային սպանվել է այլ մեղադրանքներով:

 

Աբդուրահմանը հայտնել է նաև, որ ԻՊ-ը մահապատժի է ենթարկել 502 զինվորի, որոնք կռվել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմից, և 81 զինվորի հակակառավարական զորքերից:

Նույն շարքից