Միջազգային 

Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպումը եղել է ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մոսկվայի առաքելության կարևոր փուլը. ՌԴ ԱԳՆ

analitik.am

Ռուսաստանի արտգործնախարարությունն ամփոփել է 2014 թվականը՝ ՌԴ արտաքին քաղաքականության մեջ կարևոր հարցերի թվում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպմանը (օգոստոսի 9-ին):

Գերատեսչության կայքում տեղադրված փաստաթղթում այդ հանդիպումը բնութագրվում է որպես կարևոր քայլ, որը թույլ տվեց նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում և ճշգրտել կողմերի դիրքորոշումները:

«ՌԴ-ն ակտիվ աշխատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա): Համանախագահներն Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ 5 հանդիպում ունեցան և մի շարք քննարկումներ՝ երկու երկրների արտգործնախարարների հետ, շփումներ իրականացրին նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ»,-ասված է ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում:

Նշվում է, որ ՌԴ-ն քայլեր է ձեռնարկել ԱՊՀ տարածքում հակամարտությունների լուծման ուղղությամբ: Անդրադարձ է արվում նաև Մերձդնեստրի հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին:

Նույն շարքից