Միջազգային 

Վրաստանի նախկին վարչապետ Ժվանիայի մահվան գործում կարևոր մանրամասներ են բացահայտվել. դատախազ

analitik.am

2005 թվականին Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների կրկնակի հետաքննության ընթացքում բացահայտվել են կարևոր մանրամասներ,- այս մասին ասել է երկրի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում, հաղորդում է newsgeorgia.ru-ն:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան՝ «վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկը, 2005 թվականի փետրվարի 3-ի գիշերը մահացած էր հայտնաբերվել Քվեմո Քարթլի շրջանի նահանգապետի տեղակալ Ռաուլ Յուսուպովի հետ՝ Թբիլիսում գտնվող բնակարանում: Այդ ժամանակ հայտարարվել էր, որ Ժվանիայի և Յուսուպովի ողբերգական մահվան պատճառը դժբախտ պատահարն է եղել՝ գազից թունավորում:

«Նախկին վարչապետի մահվան մասին գործում քննությունը բացահայտել է շատ կարևոր մանրամասներ, որոնց մասին ես չեմ կարող խոսել: Քննության ընթացքի մասին ամբողջությամբ տեղեկացված են Զուրաբ Ժվանիայի և Ռաուլ Յուսուպովի ընտանիքները: Նրանք ներգրավված են հետաքննության գործում»,- տեղեկացրել է Բադաշվիլին:

Նույն շարքից